Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ-ի տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ. Լոուրենս Լինդսի
Ավելի բարձր ինֆլյացիան սպառողներին կստիպի սահմանափակել իրենց ծախսերն այնքան, որ մինչեւ հուլիս-սեպտեմբեր ամիսներին տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ։ Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Լոուրենս Լինդսին և ասել՝ ինֆլյացիան խաթարում է սպառողների գնողունակությունը, եւ նրանք ստիպված կլինեն կրճատել ծախսերը։