Կուբայում զբոսաշրջիկների համար կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները չեղարկվում են
Կուբայի առողջապահության նախարարությունը հաղորդել է ապրիլի 6-ից ինքնուրույն ճամփորդող անձանց համար բոլոր սանիտարական պահանջները չեղարկելու մասին. մուտքի համար պատվաստման եւ ՊՇՌ-թեստի մասին հավաստագրերն այլեւս պետք չեն գա: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Օտարերկրացիների մուտքի, այդ թվում՝ ռուսաստանցիների համար, այլեւս հարկավոր չէ որեւէտեղեկանք, պարտադիր պահանջներից պահպանվում է միայն դիմակի ռեժիմը:
ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ ճանապարհորդների ժամանումից հետո, այդուհանդերձ, կարող են ուղարկել կորոնավիրուսի ընտրովի թեստավորման: Ռուսաստանից Կուբա ուղիղ չվերթներ այժմ չկան. Հավանա կարելի է հասնել Ստամբուլում տեղափոխով: