Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուս գործարարների նկատմամբ
Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ինը անձի նկատմամբ, այդ թվում՝ Վլադիմիր Պոտանինի, Վիկտոր Վեկսելբերգի, Կիրիլ Շամալովի և Լեոնիդ Միխելսոնի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TACC-ը:
Նշվում է, որ սահմանափակող միջոցները նշանակում են Կանադայում հնարավոր ակտիվների սառեցում և երկիր մուտքի արգելք։
Ավելի վաղ Կանադայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ երկրի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում կներառեն Ռուսաստանի ևս ինը և Բելառուսի ինը քաղաքացիներ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։
Վերջերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։