ԱՄՆ-ում նշում են, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է տևել տարիներ
ԱՄՆ-ի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, բանակի գեներալ Մարկ Միլին օրենսդիրներին ասել է, որ «Ուկրաինայում պատերազմը կարող է տարիներ շարունակվել», հաղորդում է CNBC-ն։
«Ես իսկապես կարծում եմ, որ դա շատ ձգձգվող հակամարտություն է, և կարծում եմ, որ այն չափվում է առնվազն տարիներով, չգիտեմ մոտ մեկ տասնամյակ, բայց առնվազն տարիներ հաստատ»,- ասել է Միլին Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովին:
«Սա ձգձգվող հակամարտություն է, որը նախաձեռնել է Ռուսաստանը, և ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, Ուկրաինան և բոլոր դաշնակիցներն ու գործընկերները, որոնք աջակցում են Ուկրաինային, դեռ երկար ժամանակ կներգրավվեն դրանում»,- հավելել է նա։