ԱՄՆ-ում դեռևս չեն ցանկանում Ռուսաստանին տեսնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս
ԱՄՆ-ի վարչակազմը չի տեսնում Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հեռացնելու ճանապարհը: Այս մասին երեքշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է ՏԱՍՍ-ը։
Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները, ով դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և ունի վետոյի իրավունք, նա նշել է.
«Կարծում եմ, որ նա ակնհայտորեն խոսել է իր հիասթափության մասին, որը մենք կիսում ենք այն փաստի հետ, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Մենք դա փոխելու ճանապարհ չենք տեսնում»: