Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատունը վերադարձել է Կիև
Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատունը վերադարձել է Կիև. Այս մասին հայտնել են դեսպանատնից։
Նշենք, որ ավելի վաղ Կիեւի շուրջ ակտիվ ռազմական գործողությունների պատճառով Թուրքիայի Հանրապետության դեսպանատունը ժամանակավորապես տեղափոխվել էր Չեռնովցի քաղաք։
«Թուրքիան Կիևում իր դեսպանատունը տեղափոխում է Չեռնովցի քաղաք՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա Ռուսաստանի կողմից ծրագրված հարձակման մասին լուրերի ֆոնին», - մարտի 11-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանջու Բիլգիչը։