Դնեպրոպետրովսկի շրջանում այրվում է նավթի պահեստը
Այս գիշեր՝ ապրիլի 6-ին, ռուս զինվորականները գնդակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանը, ինչի հետևանքով ավերվել է նավթի պահեստը, վնասվել է գործարաններից մեկը, հայտնում է РБК-Ուկրաինան՝ վկայակոչելով Դնեպրոպետրովսկի ղեկավարի հայտարարությունը։
Նրա խոսքով գործարանում փրկարարները փորձում են մարել կրակը, քանի որ վառելիքը բռնկվելու պատճառով ուժեղ հրդեհ է բռնկվել։
Զոհերի թիվը ճշտվում է։