Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հայոց ցեղասպանությունը հերքելը քրեականացնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

««Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 3971 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։ Մասնավորապես, հատուկ ընդգծել, որ Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը քրեական պատիժ է սահմանում։

Գործող Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն առհասարակ ցեղասպանության եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու դեպքերում։

Ընդդիմադիրներն ընդգծում են, որ օրենսդիրը տարբերվող մոտեցում չի որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում, ինչն առաջարկում են իրենք՝ օրենքում մի բառ ավելացնելով՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: «Փաստում ենք, որ Մեծ եղեռնի նկատմամբ առանձին մոտեցման ընդունումը նպատակադիր է ոչ միայն պատմական, այլեւ քաղաքական, սոցիալական եւ իրավական դիտանկյուններից՝ հաշվի առնելով հայ ազգի առջեւ ծառացած այժմեական մարտահրավերները»,- նշվում է ընդդիմության ներկայացրած փոփոխությունների նախագծի հիմնավորման մեջ։

Եվ առաջարկում են պատժաչափ սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով: Իսկ եթե վերոհիշյալ հոդվածը խախտողը պաշտոնյա է, ապա պատժել ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Բնական է, որ այս առաջարկը գործող իշխանությունների սրտով չէ՝ 44-օրյա պատերազմից հետո նրանք լծվել են թուրք-ադրբեջանական հարեւանների հետ խաղաղության դարաշրջան բացելու գործին, եւ այս ընթացքում թուրքական կողմից բազում հայտարարություններ են հնչել, որ դրա նախապայմանը Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից Հայաստանի հրաժարվելն է։ Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բնականաբար, հրապարակային դեռ չեն ասում, որ պատրաստ են կատարել թշնամու բոլոր պահանջները, միայն թե նոր պատերազմ չլինի, եւ իրենք մնան իրենց աթոռներին, սակայն ամեն ինչ վկայում է դրա մասին։ Ավելին՝ ԱԳՆ-ում խոսում են, որ իրենց ուղիղ հրահանգ է իջել՝ մոռանալ Հայոց ցեղասպանության թեման։

Հիմա էլ տեղեկություններ կան, որ սահմանադրական «բարեփոխումների» անվան տակ ուզում են հրաժարվել Անկախության հռչակագրում ցեղասպանության մասին դրույթից։ Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի առաջին դեմքերը Փաշինյանին հորդորում էին Սահմանադրությունը փոխել։ Հիմա քաղաքական շրջանակներում խոսում են, որ այս տարի մեկնարկած բարեփոխումների գործընթացի իրական նպատակը Սահմանադրության նախաբանը խմբագրելն է՝ հեռացնելով հետեւյալ հատվածը․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որի 11-րդ կետը ձևակերպված է այսպես․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։

«Հայաստան» խմբակցության նախագծի հիմնավորման մեջ բաց տեքստով նշվում է այս մասին․ «1990 թվականի օգոստոսի 23-ի ՀՀ անկախության հռչակագիրը (այսուհետ՝ Անկախության հռչակագիր) նախանշում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Նշված փաստաթուղթը պարունակում է անդրադարձ այն ոլորտներին, որոնց զարգացումը, խթանումը, հաստատումը, ըստ հեղինակների, պետք է հանդիսանար անկախ պետականության հիմնասյուներից:

Անկախության հռչակագրի 11-րդ կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Հատկանշական է, որ Անկախության հռչակագրի 12-րդ կետը սահմանում է, որ այն հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրության մշակման, փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար՝ այսպիսով նախանշելով այն հիմնական ուղղությունը, որին պետք է միտված լինի հայաստանյան իրավական համակարգը»։

Ընդդիմադիրները հատուկ ընդգծում են, որ գործող Սահմանադրության պրեամբուլան հռչակում է, որ հայ ժողովուրդն ընդունում է ՀՀ Սահմանադրությունը՝ հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները․ «Ամփոփելով վերոգրյալը՝ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Անկախության հռչակագրի, Սահմանադրության պրեամբուլայի, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման գործընթացի եւ օրենսդրական զարգացման տեսլականի, ինչպես նաեւ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, արդյունավետության ապահովման նպատակով օրենսդրական փոփոխության իրականացումն արդիական է»:

Բանն այն է, որ միջպետական պայմանագրերը, որոնց թվում է նաեւ հայ-թուրքական խաղաղության պայմանագիրը, պետք է Սահմանադրական դատարանում քննության ենթարկվեն, իսկ գործող Սահմանադրության հիմքը, այն է՝ Անկախության հռչակագրի՝ ցեղասպանության վերաբերյալ կետը խոչընդոտելու է այդ գործընթացին։Պարզ է, որ ընդդիմության այս նախաձեռնությունն էլ նախորդների ճակատագրին է արժանանալու, եւ ԱԺ մեծամասնությունը մի անհեթեթ հիմնավորմամբ այն խեղդելու է օրորոցում։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի խանգարում պատերազմից հետո պետության դեմ որոշումներ ընդունել՝ շրջանցելով օրենքը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապա հունվարի 11-ի նոր փաստաթուղթը եւ ուրիշ այլ փաստաթղթեր պետք է անպայման անցնեին խորհրդարանով, սակայն պետության ղեկավարը միանձնյա, մի ստորագրությամբ վճռեց պետության ու ժողովրդի ճակատագիրը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում