NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Օրեցօր թշնամական կողմի ավելացող ահաբեկչական գործողությունները հաստատում են՝ օրակարգ բերված «խաղաղության դարաշրջանի» բացումը կեղծ է. Մետաքսյա Հակոբյան

Աշխարհաքաղաքական այս քաոսի մեջ, որը տիրում է ողջ աշխարհում, մեր մի բուռ դարձած Հայրենիքը դարձել է սակարկման առարկա: Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր բոլորիս մոտ նույն զգացողությունն է, որ յուրաքանչյուր անցնող օրը ծանրագույնն էր, սակայն եկող օրվա հետ նոր ցավոտ անակնկալներ ու ծանր փորձություններ են, որոնք շատ դեպքերում վիրավոր ու կեղեքված Արցախի համար անհաղթահարելի են թվում, երբեմն էլ հենց այդպիսին դառնում: 34 տարի առաջ Հայը գիտակցում էր, որ թե հաղթանակը, թե անկախությունը հեշտ չի տրվելու, իսկ պահելը առավել՝ դժվար, սակայն դա չկանգնեցրեց, որ դառնանք մեկ՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, ու սկսենք հարթել Հայաստան-Արցախ միավորող ու մեկ դարձնող «արահետը»:

Մեր ազգը աշխարհի բացառիկներից է, որը երբևէ չի ցանկացել ու չի ձգտել պատերազմի, մենք միշտ ստեղծել ենք, արարել ու քարից հաց քամել: Սակայն բարբարոս, քոչվոր ցեղերը միշտ ցանկացել են տիրանալ մեր ստեղծածին ու մեր հայրենիքին: Հիմա, երբ կարծես աշխարհը քաղաքակրթության ծաղկման գագաթնակետում է, մեկ հարյուրամյակ մեզ թշնամության հայտ ներկայացրած ադրբեջանն ու թուրքիան բացահայտ, ի ցույց աշխարհի շարունակում են լկտիաբար ահաբեկել, սպանել ու զրկել մեզ մեր պատմական հայրենիքից: Կարողացանք դիմակայել և վերջապես 90-ականներին հաղթել թշնամուն մեր մեծ և ուժեղ կամքի ու մեր համախմբման շնորհիվ:

Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ պատերազմը չի ավարտվել, 2020 թվականի նոյեմբերի 9-ից ադրբեջանը թուրքիայի աջակցությամբ հիբրիդային պատերազմ է վարում մեր դեմ, նաև այդ ամենը հաստատում՝ հրապարակայնորեն հռչակելով և օրենքի ուժ տալով պանթուրքիստական նկրտումներին:

Օրեցօր թշնամական կողմի ավելացող և անկանխատեսելի դարձած ահաբեկչական գործողությունները, ինչի արդյունքում շարունակում ենք զոհեր և վիրավորներ ունենալ, հաստատում է, որ օրակարգ բերված «խաղաղության դարաշրջանի» բացումը կեղծ է, քանզի 1915 թվականի նմանատիպ կեղծ օրակարգով ցեղասպանվեց մեկուկես միլիոն հայ, իսկ ողջերը դարձան հայրենազուրկ… Մեր առջև արյունարբու և հայատյաց թշնամի է, որը մեկ նպատակ ունի վերացնել Հային ու տիրանալ մեր պատմական ողջ Հայրենիքին: Մենք պիտի միշտ զգոն, միշտ պատրաստ լինենք դիմակայել ագրեսորին, հստակ պահելով կարմիր գծերը, այն է՝ Հայաստանը և Արցախը մեր պատմական հայրենիքն են, մենք երբեք չենք կարող կեղծ խաղաղության օրակարգ որպես ողորմություն վերցնել, պիտի երբեք չմոռանալ, որ խաղաղությունը պիտի լինի վաստակած և արժանապատիվ: Արցախը երբեք չի կարող ադրբեջանի կազմում լինել, քանզի դա նշանակում է հրաժարվել Արցախից, հանձնել այն թշնամուն, չապրել Արցախում և կորստյան մատնել Հայաստանը: Կարմիր գիծ է Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն ու 88-ի գաղափարը: Այսօր Արցախի Հանրապետությունը օրհասական իրավիճակում է, լինել չլինելու ճամփաբաժնին է, ուստի Արցախի Ազգային Ժողովը պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվություն և սկսել գործընթաց՝ Արցախի ճանաչում հանուն փրկության: Կարմիր գիծ է մեր համախմբվածությունն ու միասնականությունը:

Ես գիտեմ, որ և այս դահլիճում և դահլիճից դուրս գտնվող Հայը, կրկնում եմ ՝ Հայը, մեկ նպատակ ունի ապրել արժանապատիվ, իր իսկ Հայրենիքում և վերադարձնել սերունդներից վերցրածը: Եվ ինչպես Շիրազը կասեր. Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ: Եվ հիմա, երբ կրկին Հայի լինել չլինելու հարցն է, բոլորս մի կողմ պիտի դնենք ամեն բան՝ բնավորություն, բարեկեցություն, անձնական ցանկություններ և մի բռունցք դարձած փրկենք Արցախը…»