Ինչպես է Պուտինը հրահանգել դուրս բերել ռուսական զորքերը Կիևի շրջանից․ պարզաբանում է Պեսկովը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել Կիևի շրջանից դուրս բերել ռուսական զինված ուժերը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Այդ ամենը հրապարակվեց: Եթե հետևեիք Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հայտարարություններին, ապա հրահանգ եղավ գնալ Կիևի և Չեռնիգովի շուրջ ռազմական ակտիվության զգալի կրճատման՝ կարևոր որոշումներ կայացնողների համար պայմաններ ստեղծելու համար (բանակցությունների համար)»,- ասել Կրեմլի ներկայացուցիչը և ընդգծել, որ ծրագիրը լավ մտածված է եղել։
Պատասխանելով լրագրողների այն հարցին՝ հայտնի՞ է, թե որքան ակտիվորեն են գործելու ռուսական զորքերը Դոնբասում, Պեսկովը խնդրել է այդ հարցով կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության հետ։