Առջևում դեռ մեծ ճանապարհ կա․ Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքի մասին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Աշխատանքային գործընթացը շարունակվում է, առջևում դեռ մեծ ճանապարհ կա»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, ով ասում էր, որ հենց բանակցություններում առաջընթացի հույս կա, գործընթացներ են առաջանում, որոնք կարող են խաթարել այս գործընթացը։