Իտալիայում անհայտ անձինք հրկիզել են Սոլովյովի առանձնատունը
Չորեքշաբթի առավոտյան անհայտ անձինք փորձել են հրկիզել ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի առանձնատունը Իտալիայի Կոմո քաղաքում, գրում է Corriere della Sera թերթը։
Ըստ հրապարակման՝ դեպքի վայր ժամանած հրշեջները, որոնց, ենթադրաբար, կանչել է տեղի բնակիչներից մեկը, հեշտությամբ մարել են կրակը։
Նշվում է, որ հրկիզողները անվադողեր են օգտագործել, բացի այդ, հաղորդվում է, որ հարձակվողների գործողություններից տուժել է Կոմո քաղաքի մեկ այլ տուն, որը ենթադրաբար պատկանում է Սոլովյովին, որի պատերին նրանք թողել են որոշ գրություններ։
Հրատարակության տվյալներով՝ Սոլովյովը Կոմոյում ունի երեք անշարժ գույք՝ 8 մլն եվրո ընդհանուր արժեքով։