Պեսկովը խոսել է Ռուսաստանի պարտքերի և դրա սպասարկման մասին
«Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ իր պարտքերը սպասարկելու համար։ Պահուստների զգալի քանակությունը արգելափակված է արտասահմանյան երկրներում, հետևաբար, եթե այս արգելափակումը շարունակվի, և պարտքերի սպասարկման այս փոխանցումները նույնպես արգելափակվեն, դրանք կարող են վճարվել ռուբլով»,- Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հնարավոր նոր արգելափակումների մասին հարցին։
«Բայց սա զուտ արհեստական իրավիճակ է», - ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ դրա համար իրական հիմքեր չկան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ իր պարտքերը սպասարկելու համար։