Սոֆիայում տեղի է ունենում զանգվածային ցույց՝ Ուկրաինային ռազմական օգնության դեմ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում խորհրդարանի դիմաց տեղի է ունենում զանգվածային ցույց ընդդեմ Ուկրաինայի ռազմական օգնության, հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն։
Բողոքի ակցիան կազմակերպել էր Վերածնունդ կուսակցությունը։
Նրա առաջնորդ Կոստադին Կոստադինովը կոչ է անում հրաժարական տալ կառավարությանը և նշում է, որ Վերածնունդը թույլ չի տա Բուլղարիային միջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելով։