Նոր երթուղի՝ Ղրիմի և Հայաստանի միջև
Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն հայտարարել է, որ Ղրիմի և Հայաստանի միջև նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել:
«Զբոսաշրջության ոլորտի և առողջարանային սպասարկման հետ կապված՝ արդեն 5 համաձայնագիր է ստորագրվել, հայկական ընկերություններից շատ հետաքրքիր առաջարկներ կան «Մետաքսե ճանապարհ-Ղրիմ-Հայաստան» զբոսաշրջային երթուղու վերաբերյալ»,- Կիվիկոյի խոսքերը մեջբերել է «Ռիա Նովոստի»-ն։
Ղրիմի փոխվարչապետը նշել է նաև, որ այդ զբոսաշրջային երթուղին հետաքրքիր է ինչպես պատմական, այնպես էլ ճանաչողական տեսանկյունից։