Ազգային ժողովի նախագահ հանդիպել է «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ նախագահ Արմեն Հարությունյանի հետ
Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտում է՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ նախագահ Արմեն Հարությունյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է միության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,-զրույցի ընթացքում նշել է կազակական զորքերի գեներալ-մայորը, ով արցախյան երեք պատերազմի մասնակից է:
Արթուր Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել ուժերի չափ ընդառաջել միությանը հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում և միության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու հարցերում:
Այս նպատակով Ազգային ժողովի նախագահը մայիսի 9-ին կհանդիպի «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ խորհրդի անդամների հետ: