Ռուս ռազմագերիների խոշտանգումների աղաղակող փաստերն անտեսվում են միջազգային հանրության կողմից․ ՌԴ ՊՆ
«Ռուսական կողմի մոտ առկա են հիմնավոր կասկածներ, որ գերության մեջ գտնվող ՌԴ ԶՈՒ զինծառայողների հետ կապված խնդիր կա, նրանց հետ ամեն ինչ կարգին չէ»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։
«Արժանահավատ տեղեկություններ կան և հաստատված է, որ ռուս զինծառայողները ենթարկվում են խոշտանգումների, բռնության, ահաբեկման»,- հավելել է նա։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այս ամենը չի արժանանում միջազգային հանրության ուշադրությանը։
«Այս աղաղակող փաստերը, ցավոք, անտեսվում են միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԿԽՄԿ-ի կողմից»,- հայտարարել է Միզինցևը։