ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Արցախում տիրող իրավիճակի մասին
ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում ասվում է՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել:
Օրվա ընթացքում ռուս սակրավորները մաքրել են 0,55 հա տարածք։ Անվտանգությունն ապահովելու և միջադեպերը կանխելու նպատակով խաղաղապահները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։