Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Երբ ժողովուրդը կհասկանա, որ Արցախը ոչ թե բեռ, այլ արժեք է, իշխանությունները չեն կարող ժողովրդի կամքին հակառակ շարժվել». Գալստյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունները նախօրեին հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է կոչին, խոսել նաև այն վտանգներից, որոնց առջև այսօր կանգնել է հայրենիքը:

Նա անդրադարձել է նաև այս օրերին շրջանառվող որոշ թեզերի՝ դրանք չափազանց վտանգավոր որակելով: Դավիթ Գալստյանի խոսքով, հնարավոր չէ շատ կարճ նկարագրել այն վտանգները, որոնք կան և ծառացել են այսօր: Նա առաջնային խնդիր է համարում միասնականության բացակայությունը, որը հենց վերոնշյալ կոչի հիմքն է: «Եթե Հայաստան-ԱրցախՍփյուռք միասնությունը գործի, մենք բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ շատ կարճ ժամանակում կհաղթահարենք և միասնական ջանքերով դուրս կգանք այս ծանր վիճակից: Բայց միասնությունը միայն խոսքերով չէ, պետք է հետևեն գործողություններ, պետք է համախմբվել»,-մեզ հետ զրույցում նշեց Դ. Գալստյանը:

Վերջինս շեշտեց՝ Հայաստանի իշխանություններին, սակայն, պետք է տարանջատել Հայաստանից: «Ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ՀՀ այսօրվա իշխանությունները փորձում են ձեռքները լվանալ Արցախից: Սա ներկայացնում են այն թեզերի ներքո, թե իբրև Արցախն ինքն է ուզում առանձնանալ: Փորձում են մարդկանց մեջ տրամադրություններ սերմանել, թե իբրև արցախցիներն ուզում են միանալ Ռուսաստանին և այլն: Այս ու նմանատիպ թեզերն իրականում շատ վտանգավոր են: Արցախը չի ուզում հրաժարվել Հայաստանից: Մենք միշտ միասնական ճակատում ենք հանդես եկել, ամբողջ ազգով միասին երեք պատերազմ ենք անցել: Բայց մեր պարտությունները սկսեցին այն ժամանակ, երբ «հայաստանցի-ղարաբաղցի», «սևեր»սպիտակներ», «նախկիններ-ներկաներ» տարանջատումների, պառակտումների սկիզբը դրեցին»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ տարանջատումներն ու պառակտումները շարունակվեցին նաև Արցախում: «Մասնավորապես, սկսվեցին հատկապես այն ժամանակ, երբ 2020 թ. մարտի 30-ից հետո Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց, թե՝ «ով չի ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, դավադիր ուժ է»: Իսկ երբ Հայաստանից ընդդիմադիր կուսակցություններ ժամանեցին Արցախ, չընդունեց ներկայացուցիչներին: Մինչդեռ Արցախում երբևէ չեն տարանջատել ՀՀ ընդդիմադիր, իշխանական թևերին: Բոլորին էլ ընդունել են, ով եկել է Արցախ՝ ողջունել են, հյուրընկալել են: Սակայն Արցախում ևս պառակտման սկիզբը դրվեց, բայց պառակտված ու տարանջատված վիճակը, ընդհանուր առմամբ, լավ տեղ չի տանելու»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով մի շարք այլ թեզերի՝ Դ. Գալստյանը հավելեց. «Եթե Հայաստանում տանում են այն գիծը, թե «լավ չեք ապրելու, քանի որ ունենք Արցախի խնդիր», և փորձում են իրենց քաղաքականությունը վարել ու գործունեությունը ծավալել հենց այդ թեզի շուրջ, ապա դա կեղծ օրակարգ է: Բացի այդ, այս իրավիճակում խոսում են Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու մասին՝ չկարողանալով բացատրել, որ դա Արցախի ինքնորոշման հետ որևէ առնչություն չունի: Ինչպե՞ս են պատկերացնում «խաղաղության պայմանագիրն» այս պայմաններում: Թող այդ իշխանական թևերից մեկը դուրս գա ու հանրությանն ասի՝ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքելու, ուր նշված է լինելու, որ, օրինակ՝ Արցախն անկախ է, ինքնորոշված է կամ Հայաստանի մաս է: Չգիտեմ՝ ո՞նց են այդ խաղաղության պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ շրջանցելով Արցախի խնդիրը: Ոչ ոք չի կարող պատկերացնել, բայց իրենք այդ մասին խոսում են: Ու եթե դա կեղծ չէ՝ ապա թող հրապարակայնորեն ասեն, թե ինչպես են պատկերացնում այդ գործընթացը»:

Նա շեշտեց, որ իրականում ոչինչ չեն ասում, ինչի արդյունքում պարզապես մտահոգիչ խնդիրների առաջ ենք կանգնում: Այս համատեքստում, անդրադառնալով նաև վերոնշյալ կոչում Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրման կարևորության մատնանշմանը, Գալստյանն ընդգծեց, որ դրանք միայն խոսքեր չեն: Հիշեցրեց՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է, ինչն ամրագրված է հստակ պայմանագրով: «Իրականում ակնկալիքները ոչ թե իշխանություններից, այլ համայն հայությունից են: Երբ ժողովուրդը կհասկանա, որ Արցախը ոչ թե բեռ է, այլ արժեք, այս իշխանությունները չեն կարող ժողովրդի կամքին հակառակ շարժվել: Մեր կոչը ոչ թե Հայաստանի իշխանություններին, ինչ-որ տեղ՝ Հայաստանի խորհրդարանին, այլ համայն հայությանն է ուղղված՝ այդ համախմբումը Արցախին էլ է անհրաժեշտ: Փորձելով միավորել հասարակությանը՝ մենք կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած այս մարտահրավերները»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում