Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Քաղաքացին շարունակում է պարզապես գոյատևել. թե ինչպես, ինքն էլ արդեն չգիտի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

««Կյանքը թանկացել է», «էս ինչ գներ են», «էս կանաչիի փողով մի կիլո միս կառնեի», «ձեթն ու հացն առա, բա ինչ եմ եփելու»... Շուկայում և խանութներում նման զրույցները սովորական են դարձել: Վերջին շրջանում գնաճն ահռելի տեմպեր է հավաքում: Պատճառները շատ տարբեր են` մի կողմից աշխարհաքաղաքական ներկա իրողություններով ու հնարավոր դեֆիցիտով պայմանավորված, մյուս կողմից` մեր շուկան ևս գնաճի տեսանկյունից պարբերաբար դուրս է գալիս վերահսկողությունից, թանկանում են կոմունալ վճարները, ինչն էլ տարբեր չափերով ավելացնում է հացի և այլ մթերքների գինը, թանկացել են պարարտանյութը, դիզվառելիքը, սերմացուն, ամենն, ինչ կապ ունի գյուղատնտեսության հետ, բնական է` թանկանում է նաև բանջարեղենը: Իսկ մեր եկամուտները շարունակում են նույնը մնալ: Նվազագույն աշխատավարձը տեղից չի շարժվում, անգամ ԱԺ-ում ընդդիմադիր գործիչների համառ փորձերից հետո այն ավելացնելու, թոշակների ու նպաստների չափերի փոփոխությունն էական չէ, որքան էլ գործող իշխանությունները փորձեն հակառակը համոզել:

Փորձագետների հետ զրույցների ժամանակ բոլորն են նշում` գնաճը բնականոն գործընթաց է, երբ թույլատրելիի սահմանում է: Օրինակ` «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը զրույցների ժամանակ մշտապես ասում է` եթե քաղաքացու եկամուտներն աճեն գնաճի հետ զուգահեռ, որևէ մեկը չի էլ զգա, որ ապրանքների գներն ավելանում են: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ մշտապես անդրադառնում է մեկ այլ ցավոտ խնդրի` գների բարձրացում մեր տնտեսվարողները պարտաճանաչորեն կատարում են, բայց չեն նվազեցնում գինը, երբ նույն ապրանքը ներմուծում են ավելի մատչելի գնով, երբ նվազում է դրա ինքնարժեքը միջազգային շուկայում և այլն: Գինը նվազեցնելու սովորություն չունեն, իսկ ահա մի թեթև ազդակ, և գինը վայրկյանների ընթացքում աճում է: Էլ չենք խոսում տոնական օրերի մասին, երբ գնաճը սովորական մի երևույթ է, արդարության համար` ոչ միայն մեր երկրում: Բայց այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես ենք շարունակում ապրել: Նույն եկամուտներն ունեցող մարդը շարունակում է պարտաճանաչորեն վճարել հարկերն ու կոմունալ վճարները, որոնք թռիչքային աճ են գրանցում, ի դեպ, խոսքը թե՛ անձնական հարկ ու տուրքերի, թե՛ որպես բիզնես ոլորտի ներկայացուցիչ հարկային պարտավորությունների մասին է: Ունենք ֆիքսված գումար` կատարում ենք վճարումներ, գնում մթերք, իսկ «տակը» ոչինչ չի մնում: Ուղղակի բարեբախտություն է, երբ ընտանիքում մի քանի աշխատող կա: Քաղաքացին շարունակում է գոյատևել` իներցիայով, իսկ թե ինչպես, ինքն էլ արդեն չգիտի:

Ծախսում ես, ծախսում, իսկ աշխատավարձի կամ թոշակի «տակը» ոչինչ չի մնում, իսկ մինչև հաջորդ թոշակը, նպաստը կամ աշխատավարձը դեռ մեկ ամիս ժամանակ կա: Հետո բարձրագոչ կոչեր են հնչում առողջության պահպանման կարևորության, առողջ սնունդ ուտելու, պարտադիր հանգստի մեկնելու մասին: Բայց չէ՞ որ բուժօգնության համար հիվանդանոց գնացող հիվանդը գրպանում պետք է գումար ունենա, սա նոր բան չէ, բայց կանոն է: Հանգստի մեկնելու համար միջին եկամուտ ունեցող քաղաքացին պետք է ամիսներ շարունակ աշխատի, այդ ընթացքում հոգա իր առօրյա ծախսերը և դեռ մի բան էլ գումար կուտակի: Բայց քանի որ չի հասցնում անել, տարիներ շարունակ այդպես էլ հանգստի չի մեկնում, իսկ մաքուր օդ շնչում է հարակից զբոսայգում:

Էլ չենք խոսում տեխնիկա կամ կահույք գնելու մասին: Մինչև վերջին շունչը շահագործում ենք բազմոցն ու գազօջախը, և երբ արդեն հնար չկա այն նորոգելու, փրկում է ապառիկով գնում կատարելու հնարավորությունը կամ էլ գուցե լրիվ այլ նպատակի համար պահված գումարը: Այս գնաճն իսկական աղետ է նրանց համար, ում ընտանիքում բուժման անհրաժեշտություն ունեցող անդամ կա, նրանց համար, ովքեր մեկ կամ երկու ուսանող ունեն: Իսկ պետությունը... պետությունը ո՛չ քաղաքացու անվտանգության, ո՛չ էլ բարեկեցիկ կյանքի երաշխավորը չէ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: