Բրազիլիայի նախկին նախագահը Բայդենին մեղադրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները խոչընդոտելու մեջ
Բրազիլիայի նախկին նախագահ, սենատոր Ֆերնանդո Կոլոր դե Մելուն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հակառուսական հռետորաբանությունը թույլ չի տալիս Ուկրաինայում իրավիճակը կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտնում է TACC-ը:
«Ինձ թվում է, որ ԱՄՆ կառավարությունը, իր նախագահ Բայդենի միջոցով, լրջորեն խաթարում է Արևմուտքից առանցքային դերակատարներին բանակցային սեղանի շուրջ բերելու ցանկացած հնարավորություն, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի անդամներին: Նախագահ Բայդենը ոչ մի կերպ չի օգնում իր անտեղի, ժամանակավրեպ և ագրեսիվ հայտարարություններով»,- ասել է նախկին նախագահը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ներկայիս իրավիճակը չափազանց բարդ է, և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ հեռանկարում այն լուծելու ուղիներ գտնելու հավանականությունը քիչ հավանական է։