Ռուսական արմատներով ամերիկուհին խեղդամահ է արել որդուն ուկրաինական իրադարձությունների պատճառով
Ռուսական արմատներով ամերիկուհին խեղդամահ է արել որդուն՝ չկարողանալով հաղթահարել ուկրաինական իրադարձությունների պատճառով հոգեկան սթրեսը: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին հայտնում է NBC News-ը։
Վիսկոնսինի բնակչուհի 41-ամյա Նատալյա Ալեքսանդրովնային մեղադրանք է առաջադրվել առաջին կարգի սպանության և առաջին աստիճանի սպանության փորձի համար։
Նա խոստովանել է, որ մարտի 30-ին խեղդամահ է արել իր ութամյա որդուն: