Ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից. Ադրբեջանի ԱԳՆ–ն մեկնաբանել է երեկվա հանդիպումը
Ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
ԱԳՆ-ն այս հանդիպումը համարում է «կարևոր քայլ տարածաշրջանային անվտանգության հարցում»։
«ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է տարածաշրջանի ապագա զարգացումն ապահովելու խաղաղության և անվտանգության պայմաններում և բխում է Բաքվի շահերից»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։