Գերմանիայում ռուսական բեռնատար ինքնաթիռ է ձերբակալվել
Boeing 747 ինքնաթիռը թռիչքի թույլտվություն չի ստացել ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, հայտնում է Deutsche Welle-ն։
Boeing 747 բեռնատար ինքնաթիռին, որը պատկանում է Volga-Dnepr կորպորացիային, արգելվել է թռիչք կատարել Գերմանիայի Ֆրանկֆուրտ Հանի օդանավակայանից։ Այսպիսով, Boeing 747-ն անորոշ ժամանակով արգելափակված է օդանավակայանում, հայտնում է DPA-ն։
Նշվում է, որ կալանավորման պատճառ են դարձել ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Օդանավակայանը 1200 եվրո է գանձում օդանավի պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար: Դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ կգործի թռիչքների արգելքը։