Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան գիշերը խոցել է Ուկրաինայի 29 ռազմական թիրախ
Գիշերվա ընթացքում ՌԴ ԶՈւ-ն օդային և ծովային հրթիռներով ոչնչացրել է Ուկրաինայում վառելիքի պահեստավորման չորս բազա Նիկոլաևի, Զապորոժիեի, Խարկովի և Չուգուևի մոտ։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան գիշերը խոցել է Ուկրաինայի 29 ռազմական թիրախ, այդ թվում՝ յոթ հրետանային մարտկոց, հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի պահեստ։