Կարելի է արձանագրել, որ Հայաստանը կրկին հրաժարվել է իր նախօրոք հնչեցրած դիրքորոշումներից. քաղաքագետ
Այս պահին կարելի է արձանագրել, որ Հայաստանը կրկին հրաժարվել է իր նախօրոք հնչեցրած դիրքորոշումներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:
«1․ Համաձայնել է ստեղծել դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով՝ առանց սահմանին իրավիճակը կայունացնող քայլերի իրագործման: Այս քայլերի մասին, ինչպես գիտենք, հստակ նշված էր 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:
2․ Հրաժարվել է իր այն դիրքորոշումից, որ խաղաղության բանակցությունները պետք է մեկնարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ու վերջինիս հովանու ներքո:
Մեկ այլ մտահոգիչ հանգամանքը այն է, որ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ կրկին որևէ հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի ու Ղարաբաղյան հակամարտության մասին»: