Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը
Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ սկսելու խաղաղ բանակցությունների գործընթացը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ ինքը հասկանում է, որ գործընթացը «շատ, շատ երկար է»։
«Սակայն նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջընթացն ինքնին դրական փաստ է և ողջունելի»,- ընդգծել է Պուտինի խոսնակը։