Ուկրաինայում ստեղծված իրավիճակը խորը հետևանքներ ունի եվրոպական անվտանգության համար. Ստոլտենբերգ
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը խորը հետևանքներ ունի եվրոպական անվտանգության համար և բացասաբար է անդրադառնում ողջ աշխարհակարգի վրա, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ բացելով ՆԱՏՕ-ի երկրների և Հյուսիսատլանտյան բլոկի գործընկերների արտգործնախարարների համատեղ հանդիպումը։
«Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան խորը հետևանքներ ունի եվրոպական անվտանգության համար, բայց նաև ցնցում է ողջ աշխարհակարգը: Այսօր այստեղ մեր գործընկերների ներկայությունը ցույց է տալիս մեր միասնությունը Ուկրաինային աջակցելու, Ռուսաստանի ագրեսիան դատապարտելու և կանոնների վրա հիմնված աշխարհակարգը պաշտպանելու հարցում»,- ասել է Ստոլտենբերգը։