Առանց ապացույցների և առանց հիմնավորման Բելառուսը հայտարարվել է «ագրեսորի հանցակից». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը անհիմն կերպով է հայտարարվել «ագրեսորի հանցակից», Արևմուտքը չի նկատել նրա փորձը՝ օգնելու հակամարտության կողմերի միջև երկխոսությանը, գրում է Sputnik Բելառուսը։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ակտիվ փուլի մեկնարկից գրեթե անմիջապես հետո Բելառուսը փորձել է երկխոսություն հաստատել հակամարտող կողմերի միջև։
«Սակայն մեր զինվորականների և դիվանագետների պրոֆեսիոնալ գործողություններն աննկատ մնացին Արևմուտքում։ Առանց ապացույցների և առանց հիմնավորման Բելառուսը հայտարարվել է «ագրեսորի հանցակից», - ասել է Լուկաշենկոն Բելառուսի Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում։