Ապրիլի 7-ի առթիվ Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատ և Անօթևանների ժամանակավոր կացարան է այցելել ՀՀ ՄԻՊ-ը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր, ապրիլի 7-ի առթիվ, եղել է Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատում և Անօթևանների ժամանակավոր կացարանում, շնորհավորել տուն-ինտերնատի կանանց Մայրության և գեղեցկության տոնը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:
Պաշտպանը շրջել է տուն-ինտերնատի և կացարանի սենյակներով, բնակիչներին նվիրել ծաղիկներ, խոսել նրանց հետ, ծանոթացել առկա խնդիրներին և հաստատության պայմաններին:
Հանդիպումը շարունակվել է մտերմիկ միջավայրում: