Ռուսաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին դադարեցվել է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որի համաձայն՝ դադարեցնում է Ռուսաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Բանաձևին «կողմ» է քվեարկել 93 պետություն, «դեմ»՝ 24-ը, 58-ը ձեռնպահ է մնացել։
Բանաձևի նախագիծը պատրաստել են արևմտյան մի շարք պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Լատվիան։
Փաստաթղթի համաձայն՝ Գլխավոր ասամբլեան որոշումը կարող է «վերանայել՝ անհրաժեշտության դեպքում»։
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ բանաձևի ընդունումից հետո Ռուսաստանը պահպանում է իր տեղը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, սակայն զրկվում է ձայնի և ելույթի իրավունքից։