Հինգշաբթի Sky News-ի եթերում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։
«Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար»,- ասել է նա անգլերենով Sky News-ին տված հարցազրույցում։
Մարտի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկ ամսվա ընթացքում 1351 ռուս զինծառայող է զոհվել, 3825-ը՝ վիրավորվել։