Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Ռոսիա» կինոթատրոնի նախկին շենքը
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Շուշի քաղաք է ժամանել միջազգային ճանապարհորդներից կազմված խումբՀայաստանում տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ Անվտանգության խորհուրդՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿՕրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամԴրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական վերլուծաբանԼռել չի՛ կարելի. Արթուր Պապյանը՝ Արթուր Դանիելյանի ու Վահրամ Սահակյանի կալանավորման մասինԳեղարքունիքի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3,240 քմ մակերեսով 2 հողատարածքԿառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելԵկեղեցին թող առաջարկ անի՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ․ Նիկոլ ՓաշինյանՄենք ադեկվատությունը չպետք է կորցնենք. Փաշինյանը սարսափած է երեկվա ԱԺ-ի քննարկումներիցԱդրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. Փաշինյան«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի փախուստի դիմելու մասին լուրերը
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Անհետ կորած անձանց հարցով պատրաստ ենք համագործակցության, բայց Ադրբեջանում հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով․ ՓաշինյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է․ նրանք դուրսգրման փուլում ենԱլեն Սիմոնյան, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը. Գոռ ՎարդանյանԱյսօր էլ է պատերшզմի օր, այսօր էլ ենք նահատшկներ տվել, ի՞նչ անենք. ՓաշինյանՄի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Նիկոլ ՓաշինյանԱնհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ ՉավուշօղլուՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն. ՊեսկովԻշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ․ Տիգրան ԱբրահամյանՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Իրականում էս խնդալու մեղադրանքներն ու ցինիկ պահվածքը խոսում է սրանց վախերի մասին. «զադնի դնող» էլ չկա». Արմեն Հովասափյան
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ»
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»Այսօր 7 ժամ հոսանքազրկումներ կլինեն Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8 տուժածՋերմուկում լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի օգտին է աշխատելու. «Հրապարակ»Արթուր Դանիելյանի գործով դատավորը Փաշինյանի աշխատակազմում 3 տարի վարչության պետ է աշխատելՈ՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Նուբարաշենի» 57-րդ խցից.փորձում է իրեն համայնքապետ զգալ. «Հրապարակ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Կատարում հրթիռակոծվել է նավ.կան վիրավորներ
Հասարակություն

Երեխուս գլուխը ուտողի հետ խնջույքի սեղանի շուրջ չեմ նստի. զոհվածներից շատերի ծնողները մերժել են Աննա Հակոբյանի հրավերը

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը եւս մեկ հանդիպում է նախաձեռնել արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հարազատների հետ, այս անգամ՝  Կառավարական առանձնատանը:

Ապրիլի 7-ին ընդառաջ, վարչապետի կինը հրավերներ է ուղարկել նաեւ որդեկորույս այն ծնողներին, որոնք նախորդ միջոցառմանը չէին հրավիրվել: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից շատերի ծնողները մերժել են նրա հրավերը:

Պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ իր հետ կապվել են Ավանի թաղապետարանից եւ հայտնել՝ ապրիլի 7-ի առթիվ վարչապետը հրավիրել է կառավարական առանձնատուն: Արմինե Հարությունյանը մերժել է հրավերի առաջարկը:

«Իմ տղային ուղարկել են գրավված Հադրութ, տղայիս սպանողը եղել է ղեկավարությունը, ոչ թե իր հրամանատարը, որը նույնպես զոհվել է: Քրեական գործ է հարուցված, մինչեւ այսօր մեզ մեկը չի զանգել, ասի, կներեք, չենք գտնում մեղավորին: Ես համարում եմ, որ մեղավորը վարչապետն է, ես ինչո՞ւ պետք է հրավերն ընդունեի, իսկ եթե մեղավոր չի, թող մեղավորներին գտնի, 76 հոգուց կազմված վաշտից մեկը չի փրկվել, դա նշանակում է, որ իրենք գնացել են գրավված Հադրութ, ո՞վ պետք է իմանար Հադրութը գրավված է եղել, թե՞ ոչ, իմ տղային ծուղակ ուղարկողներին ես չեմ ներելու:

Էսքան ժամանակ է անցել, իրենք գիտե՞ն, որ ես ապրում եմ էսինչ հասցեում ու հերոսի մայր եմ, մեկուկես տարի է անցել: Անցած տարի էլ է եղել մարտի 8, ապրիլի 7, էդ ո՞նց է հիմա են հիշել, ես իմ երեխու գլուխը ուտողի հետ չեմ նստի խնջույքի սեղանին: Մեր խնջույքներն իրենք վերջացրել են էն ժամանակ, երբ պատերազմը սկսվել է»,- ասել է Արմինե Հարությունյանը:

44-օրյա պատերազմում զոհված Հենրի Հարությունովի մայրը՝ տիկին Աիդան, նույնպես մերժել է Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու հրավերը:

«Կենտրոնի թաղապետարանից զանգեցին, ասացին՝ ապրիլի 7-ի կապակցությամբ Աննա Հակոբյանը միջոցառում է կազմակերպում, ցանկանո՞ւմ եք մասնակցել, ասացի՝ ոչ, ես մարդասպանների կազմակերպած ոչ մի միջոցառման չեմ պատրաստվում մասնակցել, այն կողմում քար լռություն տիրեց, ասացին՝ կներեք ու անջատեցին: Այդ կինը անամոթաբար մարտի 8-ից հետո կրկին շարունակում է զանգել որդեկորույս մայրերին, ձեռք է առնում, ծաղրի առարկա ենք դարձել իր համար: Ես չեմ հասկանում այն մայրերին, որոնք համաձայնում են գնալ, գուցե վախից դրդված են գնում, բայց ինչի՞ց եք վախենում, եթե որդի եք կորցրել, արդեն վախեցել՝ պրծել եք, էլ ինչի՞ց եք վախենում, նա ո՞վ է, որ դուք վախենում եք»,- ասաց Աիդա Խաչատրյանը:

Աննա Հակոբյանի հրավերը մերժել են նաեւ Կարապետյանները: «Վարչապետի կնոջ աշխատողներից ինչ-որ մեկն էր զանգել եղբորս կնոջը ու հրավիրել: Եղբորս կինն ասել է, որ նպատակահարմար չի համարում իրենց հետ սեղան նստել: Ո՞նց կարելի է մեր երեխաներին սպանողի հետ սեղան նստել: Չեմ հասկանում էն ծնողներին, որ սատարում են մեր երեխաներին սպանողներին, մենակ մի բան կասեմ՝ անիծվի Նիկոլը իր յոթ պորտով: Ինձ տհաճ է իրենց մասին խոսելը, ատում եմ իրենց, իրենց անունը որ լսում եմ ամբողջ մարմնով դողում եմ»,- հրավերը մերժելն այսպես մեկնաբանեց պատերազմում զոհված Կարեն Կարապետյանի հորաքույրը՝ Կարինեն:

Մոտ երեք ամիս առաջ է լույս աշխարհ եկել պատերազմում զոհված Հենրի Հարությունովի քույրը՝ Նելլին: Մայրը պատմում է, որ շրջապատում միմիայն դրական արձագանքներ է լսել կրկին երեխա ունենալու առիթով:

«Ես մարդկանց դեմքին միայն զարմանք եմ նկատել, այն էլ՝ լավ իմաստով: Ես վատ բան չեմ տեսնում, որ որդեկորույս մայրը մազերը կներկի, կամ էլ գունավոր շոր կհագնի: Խնդիրը Աննա Հակոբյանի մեջ է, Աննա Հակոբյանի հետ հաց կիսելու առիթ չպետք է ունենան որդեկորույս մայրերը: Իսկ ինքը խնդիրը շուռ տվեց, թե վատ մի նայեք նրան, երբ որդեկորույս մայրերը խնջույքի են մասնակցում, պարում, խնդիրն այն է, որ քեզ հետ չպետք է մասնակցեին այդ խնջույքին»,- նկատեց Աիդա Խաչատրյանը:

Պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, նույնպես բալիկի է սպասում: «Բարեկամներից, հարեւաններից սկսած անծանոթներով վերջացրած միայն լավ խոսքեր եմ լսել, հայացքներ տեսել՝ այս կարգավիճակով պայմանավորված: Չեք պատկերացնի՝ ինչքան մարդ է սպասում երեխայիս ծնվելուն, որ ինչ-որ նվեր առնի, ինչ-որ բանով օգնի: Երբ դեռ նկատելի չէր հղիությունս, շատերն ասում էին՝ երեխա ունեցիր, ես երբեք չեմ նկատել, որ ինչ-որ մեկը խեթ հայացքով ինձ նայեր կամ էլ նայի: Հարյուրավոր նամակներ եմ անծանոթներից ստանում, որոնք ջերմ խոսքեր են ասում, էմոցիաները շատ դրական են»,- ասաց տիկին Արմինեն: