ԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալու վերաբերյալ քննարկում չի եղել. Մանտուրով
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը հայտնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):
ՌԻԱ Նովոստի »-ի տեղեկացմամբ, նախարարը լրագրողներին ասել է, որ նման առաջարկներ չկան և չկան համապատասխան քննարկումներ:
«Նման առաջարկներն ինձ դեռ անհայտ են և նման հարց դեռևս չի քննարկվում»,- ասել է նա՝ ի ատասխան ԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալու մասին հարցին։