Ռուս օլիգարխների զբոսանավերը թաքնված են Մալդիվներում
Պատժամիջոցների տակ ընկած ռուս օլիգարխների զբոսանավերը թաքնված են Մալդիվներում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ տեղեկությունների՝ կղզիներում թաքնված է գործարար Անդրեյ Մելնիչենկոյի Motor Yacht A-ի զբոսանավը:
Motor Yacht A-ն Ռուսաստանի հետ կապված վեց զբոսանավերից մեկն է, որը գտնվում է Մալդիվներում՝ Հնդկական օվկիանոսում:
Երկրի գլխավոր դատախազ Հուսեյն Շամիմն ասել է, որ իշխանությունները չեն կարող բռնագրավել, եթե նրանց սեփականատերերը չեն խախտել տեղական օրենքները։