Բելառուսը ցանկացած պարագայում կմնա Ռուսաստանի հետ. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը ցանկացած պարագայում կմնա Ռուսաստանի հետ։ BelTA-ի փոխանցմամբ, այս մասին նա ասել է Բելառուսում Պակիստանի դեսպան Սաջադ Հայդեր Խանի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, հուսալի դաշնակիցը։ Մենք միշտ եղել ենք Ռուսաստանի հետ միասին և կլինենք ցանկացած իրավիճակում, ցանկացած դժվարության դեպքում։ Մենք կողմ ենք այս հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- վստահեցրել է Լուկաշենկոն։