Ճապոնիան նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ
Ճապոնիան շուտով պատժամիջոցներ կսահմանի 400 ռուսաստանցիների, ինչպես նաև 20 ռուսական կազմակերպությունների դեմ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով վարչապետ Ֆումիո Կիսիդային։
Ըստ Կիսիդայի՝ սահմանափակումների կենթարկվեն ռուս քաղաքական գործիչները, այդ թվում՝ Պետդումայի պատգամավորները, ինչպես նաև առանձին զինվորականներ։
«Իրադարձությունների լույսի ներքո մենք ընդլայնում ենք պատժամիջոցները ռուսական բանկերի, մասնավորապես՝ Սբերբանկի և Ալֆա-Բանկի դեմ», - ասել է Կիշիդան։