Շատ գեղեցիկ ու սիմվոլիկ ակցիաներ էր կարելի անել, եթե նպատակը լիներ Հայաստանի և Արցախի միավորման մասին խոսելը. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի ու Հայաստանի միավորմանը դրոշ փչացնելով չեն ձգտում։ Շատ գեղեցիկ ու սիմվոլիկ ակցիաներ էր կարելի անել, եթե նպատակը լիներ միավորման մասին խոսելը։ Դրոշի հանդեպ անարգանք դրսևորելը իմ էջում արդարացնող ցանկացած մարդ բլոկվելու ա իսկույն։ Եթե դուք չեք հասկանում, ինչի չի կարելի նման բաներ անել, ուրեմն իմ շրջապատում տեղ չունեք»։