ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
ԵՄ խորհուրդն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը՝ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Այս մասին գրում է TACC-ը։
Այսպիսով՝ Եվրամիությունն իր տարածքում արգելել է ավտոմոբիլային տրանսպորտըՙ Ռուսաստանից և Բելառուսից ժամանած օպերատորներին։ Բացառություն են կազմում բժշկական և պարենային ապրանքները։ Հնարավոր չի լինի բուն Ռուսաստան ներկրել քվանտային համակարգիչներ, կիսահաղորդիչներ, ավիավառելիք, իսկ երկրից ներկրել փայտ, ցեմենտ, պարարտանյութ, ծովամթերք, ալկոհոլ։
Բացի այդ, արգելվել է ռուսական նավերի մուտքը նավահանգիստներ և համաձայնեցվել է ռուսական ածխի մատակարարումների էմբարգոն, որն ուժի մեջ է մտել ամառվա վերջից։
ՆշվուՄ է, որ նախօրեին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել էին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների այս փաթեթը։ Այնուհետև հաղորդվում էր, որ պատժամիջոցների տակ են հայտնվելու ռուս գործարարներ, լրագրողներ, անվտանգության մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև զինվորականներ։