Հայաստանի բնակիչների 68 %-ը դեմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատելուն. GALLUP
Հայաստանի բնակիչների 68 %-ը դեմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատելուն, կողմ է մոտ 26 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցոլոգիական հարցման արդյունքները։
«Կո՞ղմ եք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը» հարցին բնակիչները տվել են հետևյալ պատասխանը.
Միանշանակ դեմ եմ - 59.3%
Ավելի շուտ դեմ եմ - 8.7 %
Ավելի շուտ կողմ եմ - 15.1 %
Միանշանակ կողմ եմ - 11.2%։