Որքա՞ն է անկում ապրել Ուկրաինայի տնտեսությունը
Ուկրաինայի ձեռներեցների միության համահիմնադիր Ալեքսանդր Սոկոլովսկին ասել է, որ երկրում տնտեսության անկումը կազմում է մոտ 60%: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ուկրաինա 24» հեռուստաալիքին։
Նրա խոսքով՝ ուկրաինական արդյունաբերության հիմնական խնդիրը աշխատողների պակասն է։ Սոկոլովսկին պարզաբանել է, որ այժմ մոտ 5 միլիոն մարդ գրեթե միաժամանակ լքել է երկիրը, և պարզ չէ, թե նրանցից քանիսը կվերադառնա։
Ավելի վաղ «Gradus Research»-ը պարզել էր, որ ռազմական գործողության սկզբից ի վեր ուկրաինական ձեռնարկությունների 86%-ը դադարեցրել կամ կրճատել է աշխատանքը։ Հետազոտության մասնակիցների 50%-ը նշել է, որ պատվերների բացակայությունը ամենավնասակարն է, ինչպես նաև լոգիստիկայի հետ կապված դժվարությունները (29%) և հումքի մատակարարման ընդհատումները (21%):