ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ Դոնեցկում
Դոնեցկի պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով հանրապետության ԱԳ նախարար Նատալյա Նիկոնորովային, հայտնում է՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանրապետության տարածքում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծ է պատրաստել:
«ԱԳ նախարարությունը համախատասխան որոշման նախագիծ է պատրաստել։ Ի մասնավորի, դա Պաշտպանության պետական կոմիտեի որոշման նախագիծն է՝ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության գործունեությունը դադարեցնելու և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում այդ գործունեության երկարաձգումն անօրինական ճանաչելու վերաբերյալ»,- ասել է Նիկոնորովան։