Համակարծիք ենք G7-ի մեր գործընկերների հետ, որ հարկ չկա Ռուսաստանի մասնակցությամբ բազմակողմանի համաժողովներ կամ միջազգային կազմակերպությունների նիստեր անցկացնել. Ֆումիո Կիսիդան
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ «Մեծ քսանյակի» անդամ երկրները պետք է քննարկեն Ռուսաստանի մասնակցությունը կազմակերպությանը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին:
«Միջազգային հանրությունը գտնում է, որ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի պատճառով այլևս հնարավոր չէ Ռուսաստանի հետ այնպիսի հարաբերություններ վարել, ինչպիսիք նախկինում էին։ Համակարծիք ենք G7-ի մեր գործընկերների հետ, որ հարկ չկա Ռուսաստանի մասնակցությամբ բազմակողմանի համաժողովներ կամ միջազգային կազմակերպությունների նիստեր անցկացնել, ինչպես նախկինում էր»,- ասել է Կիսիդա և ավելացրել՝ սակայն ինչ վերաբերում է G20-ին, ապա գտնում է, որ Ռուսաստանի մասնակցության հարցն անհրաժեշտ է քննարկել այս տարի կազմակերպությունը նախագահող Ինդոնեզիայի, ինչպես նաև G20-ի մյուս անդամների հետ: