Եվրահանձնաժողովի նպատակն է Ուկրաինայի հայտը Եվրոպական խորհրդին ներկայացնել այս ամռանը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցության մասին եզրակացություն Եվրահանձնաժողովը նախատեսում է Եվրամիությանը տալ ամռանը:
«Սովորաբար տարիներ են անցնում, մինչև Եվրախորհուրդն անդամակցության հայտ է ընդունում, սակայն Ուկրաինան դա արել է մեկ-երկու շաբաթ անց, եւ ես խնդրում եմ հնարավորինս շուտ առաջ շարժվել», – ասել է նա: