Բայդենը նոր պատժամիջոցնռր է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը ստորագրել է Կոնգրեսի կողմից ավելի վաղ հաստատված օրինագծերը՝ դադարեցնելու նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ, ինչպես նաև արգելելու ռուսական էներգակիրների ներմուծումը Ուկրաինայի պատերազմի պատճառով, հայտնում է Սպիտակ տունը։
Ըստ ԱՄՆ վարչակազմի տարածած հայտարարության, խոսքը գնում է «Ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելու մասին օրենքի» մասին: