Գերմանիան կարող է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը մինչև տարեվերջ. Օլաֆ Շոլց
Գերմանիան կարող է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը մինչև տարեվերջ, իսկ գազը՝ 2024 թվականին։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է Reuters-ը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Շոլցը ամաչո՞ւմ է, որ ԵՄ երկրները Ռուսաստանին միլիարդավոր եվրո են վճարում վառելիքի համար, նա ասաց, որ երկիրն աշխատում է իր էներգետիկ անկախության վրա, և «մենք կարծում ենք, որ կարող ենք դա անել այս տարվա ընթացքում»։
Ռուսական նավթն այժմ կազմում է գերմանական ներմուծման 25%-ը՝ 35%-ից իջնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբում, իսկ գազի ներմուծումը 55%-ից իջել է մինչև 40%-ի։ Ռուսական ածխի ներմուծումը 50%-ից նվազել է մինչև 25%-ի: