NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Մի մասը Գյումրիից գնացքով էր եկել, մյուսը՝ մեքենայով ու ասացին՝ տեղ չկա, հարցնում են՝ Գյումրին Շիրակի մա՞րզն է․ զոհված զինծառայողի ծնողը Աննա Հակոբյանի հրավերի մասին «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի կնոջ կազմակերպած ապրիլյոթյան հավաքին հրավիրված զոհված զինծառայողների ծնողների մի մասը միջոցառմանը չմասնակցեց՝ նրանց գազելներով բերեցին Երեւան, հասան կառավարական առանձնատուն, հերթ կանգնեցին, որ ներս մտնեն, սակայն մի մասն արագ լքեց վարչապետի կեցավայրը՝ հիասթափված, քանի որ նստելու տեղ չէր եղել։ Անգամ չէին սպասել Աննա Հակոբյանի ժամանելուն: Թե ինչու տանտիկինը, բոլոր կիրթ մարդկանց նման, իր հյուրերին դարպասների մոտ չի դիմավորել, պարզ չէ։ Նա որոշել է հանդիսավոր միջոցառում անել՝ փիառվել, իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ հանդիսավոր մուտք գործեն տարածք, մարդիկ ոտքի կանգնեին՝ նորին գերազանցությանը դիմավորելու համար։ Տեղեկացանք, որ Աննա Հակոբյանի հրավերով Գյումրիից Երեւան էին հասել նաեւ 2016-ի քառօրյա պատերազմի զոհերի ծնողները։ Հրավերը չէին մերժել նաեւ 44-օրյա պատերազմի զոհերի մի շարք ծնողներ, ինչպես ինքը՝ վարչապետի կինը գրեց՝ 600 հոգի է եկել եւ իրենց կազմած ցուցակներից ավելի: Սա էլ հատուկ քայլ է՝ ցույց տալու համար, թե մեզ չեն մերժում, այլ սիրով գալիս են, անգամ գալիս են նրանք, ում չենք հրավիրել։

Տհաճ միջադեպի հետ կապված՝ զրուցեցինք քառօրյա պատերազմի հերոս, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոր՝ Գեւորգ Առաքելյանի հետ, ով միջոցառմանը հրավիրված իր կնոջն ուղեկցել էր Երեւան։

- Ի՞ նչ կատարվեց երեկ, տեսանյութերից տեսանք, որ արագ եւ դժգոհ հեռացաք կառավարական առանձնատնից:

- Ուրեմն պատմեմ․ մեզ զանգահարել էին Երեւանից, զգուշացրել, որ ժամը 12-ին լինենք կառավարական դաչան: Մենք 20 րոպե շուտ էինք էնտեղ հասել, Գյումրիից քառօրյա հերոսների 7 ծնող ներկա էր, 44-օրյայից էլ՝ մոտ 3-4 ծնող: Մենք՝ տղամարդիկս, մեր կանանց էինք ուղեկցում, ասեցինք՝ թող իրենք ներս մտնեն, պետք է՝ մենք 3-4 ժամ դրսում կսպասենք, վերջացնեն, նորից տուն տանենք։ Ես իմ հիվանդ կնոջը մենակ հո՞ չէի թողնի՝ հասներ Երեւան: Ուզում էինք ներս մտնել, ոնց որ մեզ ձեռ առնեին: Հարցնում են՝ որտեղի՞ց եք, ասում ենք՝ Գյումրիից, ասում են՝ դա Շիրակի մա՞րզն է, ինչի էլի՞ Գյումրի կա: Հետո՝ թե ձեր ազգանունը չկա ցուցակում: Ասեցի՝ բա ինչի՞ համար եք կանչել, լրիվ ձե՞ռ եք առնում: Մեկ էլ պարզեցին, որ մեր անուն-ազգանունն Էրեբունի վարչական շրջանի ծնողների ցուցակում է: Մեր կանայք մտան ներս, մեկ էլ՝ դիլխոր դուրս եկան: Ասեցին՝ դուրսը սեղան-աթոռ են դրել, իրենց էլ նստելու տեղ չի եղել, մնային՝ ի՞նչ անեին, հասկացանք, որ մեր հաշվին փիառ են անում: Հետ դարձանք Գյումրի:

- Անձամբ ո՞վ էր Ձեզ հրավիրել, ո՞վ էր զանգահարել, կառավարությո՞ւնից, մարզպետարանի՞ց, թե՞ քաղաքապետարանից էին, եւ ինչո՞ւ որոշեցիք ընդունել հրավերը:

- Երեւանից քառօրյային զոհված մի տղա կա, Ալիկիս հետ է եղել, իր մայրը զանգեց, ասաց, որ վարչապետի տիկնոջ անունից ինքը լիազորվել է մեզ՝ գյումրեցիներիս հրավիրել: Ասեց՝ տիկին Աննան անձամբ է ուզում կապվել մեզ հետ, իրեն խնդրել է, որ կազմակերպի: Մենք էլ, հարգելով հրավերը, ասեցինք՝ չմերժենք: Բայց հիմա հաստատ եմ ասում՝ անձամբ Աննա չէ, Նիկոլ չէ, ով կուզե էղնի, թող մեզնից հեռու մնան, էլ մեր հետ հանկարծ գործ չունենան: Աննա, չէի՞ր կարող, համալիր կար, օպերայի շենք կար, էդենց մի տեղ կարգին բան կազմակերպեիր: Սերժ Սարգսյանն աչքիս լույսը չի, իմ տղեն նրա օրոք գնաց, փնովում էինք, բայց իր օրոք միջոցառումների եմ մասնակցել, շատ բարձր մակարդակով են կազմակերպել:

- Դուք ձեր միջոցներո՞վ էիք Երեւան հասել, թե՞ ավտոբուս էին տրամադրել:

- Ինչ ավտոբուս, կեսը գնացքով էր եկել, կեսս՝ մեքենայով, բենզին լցրեցինք, եկանք, ափսոս չէ՞ր էդ գումարը, ես կտայի էստեղ մեկին, ով դրա կարիքն ուներ: Նույն ձեւով էլ հետ վերադարձանք, ով գնացքով էր եկել, հասցրեց՝ նորից գնացքով հետ գնաց:

- Ի դեպ, Աննա Հակոբյանը գրառում էր արել, որն ըստ էության Ձեզ էր վերաբերում: Գրել էր, թե աչքովս ընկավ մի տեսանյութ, որտեղ մի տղամարդ դժգոհում էր, թե ոտքի վրա են եղել, դրա համար հեռացել են շուտ։ Ընդգծել էր, թե միջոցառումը բացառապես կանանց համար էր, հրավերը մայրերին էր արված, տղամարդիկ ինչո՞ւ էին եկել։

- Բայց ես ասեցի, չէ՞, որ մենք ներս չէինք մտնելու, տղամարդիկով դուրսը պիտի սպասեինք, մեր կանայք մտան ու դուրս եկան նեղսրտած։ Բա կգրի, բա ի՞նչ կանի։ Տիկին Աննա, դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, որ իմ կնոջը բերես, անձրեւի տակ կանգնեցնես: 90 տոկոս համոզված եմ՝ հիմա, եթե մի միջոցառում եղավ, հրավիրեցին, Գյումրիից, Շիրակի մարզից հեչ մեկը չի մասնակցի: Մեր կանանցից ոչ մեկ երեկ էնտեղ չի եղել: Ջութակ են նվագել, կերել են, խմել են, իրանք գիտեն․․․»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։