Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեի նախապատրաստումը կարող է ավարտվել մայիս-հունիս ամիսներին
Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստումը, ըստ նախնական գնահատականների, կավարտվի այս տարվա մայիս-հունիս ամիսներին։ Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահի վարչակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի ղեկավար Յուրի Վազագովը:
Նրա խոսքով՝ ստորագրահավաքը մի փոքր ժամանակ կպահանջի, բայց հետո անհրաժեշտ կլինի հրամանագրի նախագիծը ներկայացնել Գերագույն դատարանի քննարկմանը, ապա կսկսվի տեղեկատվական քարոզարշավ։
Ավելի վաղ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետության՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի ամսաթիվը կոչվելու է մի շարք իրավական ընթացակարգերի հիման վրա։ Ըստ նրա՝ կարևոր է, որ ընթացակարգի օրինականության հետ կապված հարցեր չլինեն։ Ապրիլի 7-ին ստացվել է խմբի գրանցման վկայականը։