Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 19 և մահվան 1 դեպք
Հայաստանում ապրիլի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422662-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն:
Վերջին մեկ օրում կատարվել է 2853 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2996057 է: Փաստացի այս պահին բուժվում է 2052 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410310 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ մարդ մահացածների թիվը 8620 է: