Իրանում մեկնաբանել են Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդում կասեցնելու որոշումը
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդա Թախտ-Ռավանչին Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդում կասեցնելու մասին, համարել է քաղաքական որոշում։
«Իրանը կարծում է, որ այս բանաձևի տեքստը պարունակում է քաղաքական դրդապատճառներ, որոնք խաթարում են ՄԱԿ-ի անաչառությունը»,- դիվանագետի խոսքերը մեջբերել է regionpress.am-ը։
Նա ընդգծել է, որ մարդու իրավունքները չպետք է դառնան «քաղաքական անհեռատես նկատառումների» զոհ, և որ խորհրդի աշխատանքները պետք է ընթանան առանց քաղաքականացման։